«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

ԵԿՄ նախագահի լիազորությունները դադարեցվեցին

ԵԿՄ նախագահի լիազորությունները դադարեցվեցին
25.06.2018 | 09:38

«Երկրապահ» կամավորական միությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, և որոշվել է դադարեցնել միության նախագահի՝ Մանվել Գրիգորյանի լիազորությունները:

Նիստից հետո ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քննարկման ժամանակ լսվող աղմուկին, ասաց. «Եթե մի տեղ ասեն, որ երկրապահները նիստ են անում ու աղմուկ չկա, ապա չհավատաք, որ դա ԵԿՄ-ն է»:

Նա շեշտեց, որ ընդունված հայտարարությամբ որոշել են կասեցնել ԵԿՄ նախագահի լիազորությունները և նախաձեռնող խումբ ստեղծել, որը ողջամիտ ժամկետներում վարչության նոր համագումար կնախաձեռնի:

Լրագրողների հետ զրույցում Հայրապետյանը սրտնեղեց վերջին շրջանում «Երկրապահի» հասցեին հնչող հայտարարությունների առնչությամբ: Նրա խոսքով՝ իրենց միությունը միշտ մաքուր է եղել, պարզապես այսօր նորոգվելու խնդիր ունի: Ասաց, որ սա այն երկրապահն է, որ Արցախյան ազատամարտն է հաղթել, պատմական հողեր ազատագրել, 24 ժամ դիրքերում եղել և այլն:


«Վազգեն Սարգսյանի խոսքը հիշենք՝ պատերազմն ավարտված չէ, պետք է զգոն լինենք: Երկրապահում նույն տղերքն են՝ մի քիչ ջղային, մի քիչ գոռացող, բայց նրանց բոլորի միակ մտահոգությունը պետության անվտանգությունն ապահովելն է»,- ընդգծեց նա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ